Հայկ Մովսիսյան Archives
Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ չճանաչեց Հայկ Մովսիսյանի իրավունքների խախտումը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել 2012 թ. նոյեմբերի 27-ին ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի խախտված իրավունքների պաշտպանությամբ: Հիշեցնենք, որ վերջինս բանակ էր զորակոչվել՝ ունենալով հոգեկան առողջության խնդիրներ: Ծառայողական պարտականություններից ժամանակավորապես խուսափելու նպատակով ինքնավնասում կատարելու հիմքով նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Դատավճռի հրապարակումից օրեր անց ԼՂՀ քննչական մեկուսարանում Հ. Մովսիսյանին մահացած էին գտել:
«Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով ներկայացված բողոքը կրկին մերժվեց
2014 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Պետրոսյանի, շարունակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
ՀՀ ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չի տրամադրում Հայկ Մովսիսյանի գործով բոլոր նյութերը
2014 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Պետրոսյանի, շարունակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկվել հիշյալ դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հարց:
ՀՀ արդարադատության խորհուրդը խախտումներ չի նկատում
Մնացական Մարտիրոսյանի որոշումը բեկանվել է, բայց նրան տույժի չեն ենթարկել
Հայկ Մովսիսյանի գործով դատարանի գործողությունների դեմ բացարկ հայտնվեց
2014թ. օգոստոսի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի, շարունակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը: Հիշեցնենք, որ սույն բողոքի քննության շրջանակներում նախորդ դատական նիստին Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը միջնորդեց դատարանին վարույթն իրականացրած մարմնից ստանալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմքում ընկած նախաքննության նյութերը:
Փաստաբանը Հայկ Մովսիսյանի գործի լուծումը Եվրոպական դատարանում է տեսնում
Երեկ` սեպտեմբերի 9-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստի ընթացքում Հայկ Մովսիսյանի մոր` Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը միջնորդություն էր կատարել` ստանալ կարճված քրեական գործի նյութերը:
ՀՀ առաջին ատյանի դատարանում կրկին քննվում է Հայկ Մովսիսյանի գործը
2014թ. օգոստոսի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի, սկսվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը:
Հայկ Մովսիսյան. Արդեն 2 տարի չբացահայտված մահվան դեպքը
Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմիններն աշխատում են բավականին համախմբված և համաձայնեցված, նրանց իրականացրած աշխատանքը թերևս միայն զարմանք է առաջացնում, չկան իրար հակասող որոշումներ, կամ մի մարմնի որոշումն իրապես ապօրինի ճանաչող ավելի վերադաս մարիմինների որոշումներ: Այս ամենում միակ բացասական մասն այն է, որ կայացված որոշումները չեն բխում ՀՀ Սահմանադրությունից, քաղաքացիների շահերից, կայացված որոշումների միջոցով չեն պաշտպանվում քաղաքացիների իրավունքները, ընդհակառակը որոշումների միջոցով ավելի է մեծանում մարդու իրավունքների ոտնահարման հնարավորությունը:
ՀՀ ՀՔԾ-ն և ՀՀ գլխավոր դատախազությունը միտումնավոր խոչընդոտում են Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների բացահայտմանը
2014 թ. հունիսի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Հ. Տեր-Ադամյանի, նշանակված էր Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքի քննություն: Սույն բողոքով դիմումատուի ներկայացուցիչները պահանջել են բեկանել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մայիսի 19-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, թիվ 62202513 քրեական գործով Հայկ Մովսիսյանին ճանաչել տուժող, Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ, ՀՀ ՀՔԾ քննիչ Մ. Բաբայանին պարտավորեցնել տրամադրել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները:
Հայկ Մովսիսյանի մորը կրկին տուժողի իրավահաջորդ չճանաչեցին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2014 թ. մայիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա.Բեկթաշյանի, հրապարակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով վերջինս մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը: