Ոստիկանություն Archives
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին. 2018թ. հունվար-հունիս
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Ոստիկանության կողմից 2018 թ. առաջին կիսամյակում մարդու իրավունքների խախտման դեպքերի՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները:
Դատարանը ցուցարար Հասմիկ Էվոյանին տուգանեց 50.000 դրամով. վճիռը կբողոքարկվի
2018 թ. ապրիլի 3-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարեց ցուցարար Հասմիկ Էվոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցը և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտում կատարելու համար ցուցարարի նկատմամբ նշանակեց տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով։
Դատարանը մերժեց ցուցարարի վերաքննիչ բողոքը
Այսօր՝ 2018 թ. փետրվարի 7-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց ցուցարար Վարդան Բալյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն
2017 թ.-ը չի առանձնացել հանրային միջոցառումների առատությամբ՝ ի տարբերություն 2015 և հատկապես 2016 թթ.-ի: Չնայած դրան՝ ոստիկանության կողմից բռնարարքներով և այլ ապօրինություններով ուղեկցվող գործողությունների բնույթը չի փոխվել:
Շանտա՞ժ. ինչ նպատակով կտեղադրվեն տեսախցիկներ
Այստեղ մտահոգությունն այն է, որ այդ տեսանկարահանում իրականացնող մարմինը՝ ոստիկանությունը, ինքը ձեռք բերված այդ տեսանյութերը չօգտագործի այդ տեսանյութի մեջ առանձին անձանց կամ խմբերի նկատմամբ ապօրինի հետապնդման կամ անձի նկատմամբ շանտաժի նպատակով:
ԴԱՀԿ կողմից հետախուզման մեջ գտնվելու պատրվակով վարորդական վկայակի կրկնօրինակ չտրամադրած ՃՈ աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվել
Ինչպես երևում է Ե. Կարապետյանի պատասխանից, դրանում խախտում կատարած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չկա, մինչդեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ինչպես Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի պետին, այնպես էլ ՃՈ պետին ուղղված դիմումով պահանջել էր պատասխանատվության ենթարկել նրանց:
Դատարանը մերժեց ցուցարարի դեմ ոստիկանության հայցը և ոչ իրավաչափ ճանաչեց ցուցարարի նկատմամբ ոստիկանների գործողությունները
Դեկտեմբերի 22-ի վճռով դատարանը մերժեց ՀՀ Ոստիկանության հայցը և մասնակի բավարարեց ցուցարարի ու նրա ներկայացուցչի հակընդդեմ հայցը: Մասնավորապես՝ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Վ. Պետրոսյանին ձերբակալելու և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանների գործողությունները:
Ոստիկանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ոստիկանության ոչ բոլոր ստորաբաժանումների տարբերանշաններն է տրամադրել
ՀՔԱՎ-ը Ոստիկանությունից տեղեկատվություն ստանալու պահանջով դիմել է դատարան
ԴԱՀԿ կողմից հետախուզման մեջ գտնվելու պատրվակով ոստիկանությունը մերժել է տրամադրել կորցրած վարորդական վկայականի կրնօրինակը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ խնդիրը լուծվեց
Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր հիմնականում ՀՀ քաղաքացիներին. Սաքունց
«Սերժ Սարգսյանն իր այս ելույթում հիմնական ուղերձն ուղղում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ասում է՝ պատրաստ եղեք, ոստիկանության հիմնական գործողություններն ուղղված են լինելու ձեր դեմ», – այսօր նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով երեկ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին Սերժ Սարգսյանի ելույթին։