Զարուհի Փոստանջյանի Archives
Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2014 թ. մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության առնելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքը՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2014 թ. որոշման դեմ, կայացրել է այն ամբողջությամբ մերժելու մասին որոշում:
Զ. Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2014 թ. մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով կայացրեց որոշում
2014 թ. մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Կ. Ղազարյանի, շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: