Սեպտեմբերի 15-ին խորհրդարանը ՀՀ գլխավոր դատախազ ընտրեց. ՀՀ գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն է: Իրավապաշտպաններից ու փաստաբաններից NewsBook-ը հետաքրքրվեց՝ նախ ինչպե՞ս կբնութագրեն Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործունեությունը նախկինում զբաղեցրած պաշտոններում, և ինչո՞ւ իշխանության ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:
ՀՀ Գլխավոր դատախազություն Archives
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունները՝ ՀՀ գլխավոր դատախազին
2016 թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով կազմակերպված աշխատանքային հանդիպման շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել են հետևյալ առաջարկությունները:
Բոլորը մասնակից են եղել Մարտի 1-ի և դրանից հետո տեղի ունեցած գործընթացներին. ո՞վ է նոր դատախազը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքը ևս մերժվեց
2016 թ. մայիսի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 31-ի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
ՀՀ Գլխավոր դատախազությունից «ուղղորդում են» դատարան դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել իրավապահ մարմինների անօրինական գործողություններից տուժած Ռ. Գ.-ի իրավունքների պաշտպանությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության մերժվեց
2016 թ. ապրիլի 25-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Թովմասյանի, հրապարկվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով վճիռը, որով Դատարանը վճռեց մերժել ներկայացված հայցը:
«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության» գործով դատաքննությունն ավարտված է
2016 թ. ապրիլի 7-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Թովմասյանի, կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով դատաքննությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության գործով դատաքննությունը՝ ՀՀ Վարչական դատարանում
Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի գործն՝ ըստ հայցի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Կոստանյանը հերթական անգամ ապացուցեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար չեն Հայաստանում.Սաքունց
ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է հարցաքննել Սերժ Սարգսյանին ու Արամ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թ. փետրվարի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ պահանջել էր իրավական գնահատական տալ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի՝ 1-in.am լրատվական կայքում հրապարակված այն հայտարարությանը, ըստ որի Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկության 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես՝ կազմակերպությունը պահանջել էր հարցաքննել Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին:
Հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը և Արամ Սարգսյանը չեն հարցաքննվի
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ 2016 թ. փետրվարի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ պահանջել է իրավական գնահատական տալ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի՝ 1-in.am լրատվական կայքում հրապարակված այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկության 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կազմակերպությունը պահանջել էր հարցաքննել Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին:
Երբ հարցը վերաբերում է իշխանության ներկայացուցչին, ապա նրանց համար օրենքը դադարում է գործել. Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել, որով նա պահանջել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով հարցաքննել Սերժ Սարգսյանին: Դատախազության կողմից դիմումը ստանալուց անցել է 18 օր:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացված բողոքի քննությունն ավարտված է
2016 թ. մարտի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ռ. Մխիթարյանի, շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նշված բողոքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պահանջել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը և պարտավորեցնել Կազմակերպության 2015 թ. դեկտեմբերի 10-ի հաղորդման հիման վրա կայացնել որոշում ու այն տրամադրել Կազմակերպությանը: