ԵՏՄ Archives
«Այս իշխանությունները հիմք չեն տալիս լավատեսության, որ համաձայնագիրը կյանքի կկոչվի». Արթուր Սաքունց
-Սերժ Սարգսյանն իր իշխանությամբ մեզ մտցրել է, պատկերավոր ասած, մի փակ կառույց, որը նման է քրեակատարողական հիմնարկի, որտեղ մի փոքր պատուհան է բացել, որտեղից գալիս է թարմ օդ ու լույս, և սկսել են գովերգել այդ քայլը՝ դիտարկելով ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրումը,- կարծիք է հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հայաստանի հանրության կողմնորոշումը ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև՝ ըստ սեռային, տարիքային և բնակավայրերի բաշխվածության
ԵՄ-ի կողմնակիցների թիվն աճել է, ԵԱՏՄ-ինը՝ անկում ապրել
2014-ի համեմատ 2017-ին Հայաստանում ԵՄ-ի կողմնակիցների թիվն աճել է: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ներկայացվեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ի հետ համագործակցությամբ այս տարվա մայիսին ՀՀ տարածքում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Արթուր Սաքունց. ԵՄ-ի հետ համաձայնագիրը փրկություն չէ
Եվ քանի դեռ իշխանությունն անհապաղ ազատ չի արձակել քաղբանտարկյալներին`Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա ընկերներին, Շանթ Հարությունյանին եւ մյուսներին, քանի դեռ բռնություն իրականացրած ոստիկանները չեն հայտնաբերվել եւ պատժվել, Արթուր Սաքունցը չի կարող ասել, որ Հայաստանի իշխանությունն անկեղծ է իր եվրոպացի գործընկերների հետ եւ ոչ միայն ֆինանսական ակնկալիքներ ունի: Համենայնդեպս, քանի դա չի արվել, ԵՄ-ն Հայաստանին փող չի տալու. Արթուր Սաքունցը կպայքարի դրա համար:
ԵՏՄ, թե ԵՄ. հանրային կարծիքի ծուռ, թե շիտակ ներքաղաքական հայելի
Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատվերով իրականացված սոցհարցումն արձանագրել է բավականին ուշագրավ պատկեր: Ըստ սոցհարցման տվյալի՝ 2014 թվականից հետո Հայաստանում փոխվել է Եվրամիության ու Եվրասիական միության ուղղություններով ինտեգրացիայի կողմնակիցների, այսպես ասած, տոկոսային համամասնությունը: Եթե մինչ այդ ԵՏՄ ինտեգրացիայի կողմնակից է եղել հանրության 38 տոկոսը, իսկ ԵՄ հետ ինտեգրացիայի կողմնակից ընդամենը 25-ը, ապա այժմ ԵՏՄ անդամակցության կողմնակիցների տոկոսը նվազել է մինչև 25-ի, իսկ ԵՄ հետ ինտեգրացիայի կողմնակիցների տոկոսը հասել է մինչև 41-ի:
Ապօրինի զանգվածային բռնագանձումը պետական «ռեկետ» է
2016 թվականի փետրվարի 8-ին azatutyun.am լրատվական կայքում հրապարկվել է «ԵՏՄ նախարար․ Հայաստանում ապօրինի հարկ են գանձում» վերնագրով նյութը, որում նշվում է, որ Մոսկվայի, Երևանի և Աստանայի միջև տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել է, որ Հայաստանի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելը, ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս, հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
«Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան դեֆորմացված եւ այլանդակ չեն եղել». Ըստ վերլուծաբանների, Գյումրու ողբերգությունը խորը հետք կթողնի
Անցած դեկտեմբերին ՌԴ նախագահին ծածանվող դրոշներով եւ մեծ հանդիսավորոսւթյամբ ընդունած Գյումրիում մեկ տարի անց հակառուսական տրամադրությունները եւ լարվածությունը կիզակետին հասան` քաղաքում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործած դաժան ոճրագործությունից հետո, որին զոհ գնաց Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը: