Էլեն Փարսադանյան Archives
Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով կրկին դատարան են դիմել
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմում-բողոքով տուժող կողմը պնդել է իր դիրքորոշումն այն մասին, որ գործի քննությունն արդյունավետ չի եղել, իրականացվել է բազմաթիվ խատումներով և բացթողումներով, ինչի արդյունքում էլ չեն բացահայտվել Էլեն Փարսադանյանի մահվան իրական պատճառները:
Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել հարցաքննել փորձագետին և նույն օրն էլ կարճել քրեական գործը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունը մասնակիորեն բավարարվել էր, և ըստ այդմ՝ պետք է հարցաքննվեր դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը:
Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով կհարցաքննվի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Լուսինե Փարսադանյանի իրավունքների պաշտպանությամբ: Տարիներ շարունակ քննվող այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել բազմաթիվ դատավարական խախտումներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են տուժողի իրավահաջորդի իրավունքերի և ազատությունների խախտման:
Դատարանն արձանագրում է՝ վարույթն իրականացնող մարմինը խախտել է տուժողի իրավահաջորդի իրավունքները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը:
Դատարանը բավարարեց Էլեն Փարսադանյանի գործով ներկայացված բողոքը
2015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը:
Ավարտվեց «Արաբկիր» ԲԿ-ում մահացած Էլեն Փարսադանյանի գործի քննությունը
2015 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: