Մարդու իրավունքների այգու տարբերանշանի մրցույթ
00:00, July 26, 2012 | ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Մասնակիցները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ /ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59/ կամ ուղարկել hcav@hcav.am էլեկտրոնային հասցեով մինչև 2012 թ. սեպտեմբերի 15-ը:
Մանրամասների համար կարող եք դիմել Արմինե Սադիկյանին 0322 4 22 68 հեռախոսահամարով:
Մարդու իրավունքների այգու վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք տեսնել այստեղ: