Երիտասարդ լրագրողները հանուն խաղաղության
00:00, September 25, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներ2009 թ. սեպտեմբերի 19-23-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդ հեռուստալրագրողների հանդիպումը:
Հանդիպման նպատակն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի երիտասարդ լրագրողներին ներգրավել խաղաղասիրական գործընթացներում` նրանց մասնակցությամբ բարձրաձայնելով պատերազմի զոհերի հիմնախնդիրները:
Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանից Թբիլիսիիում հանդիպած 9 լրագրողները համատեղ աշխատեցին նախապես նկարահանած հեռուստանյութերի վրա: Արդյունքում ստացվեց երկլեզու` ադրբեջաներեն ու հայերեն ռեպորտաժներ` ”Նախկին ռազմագերիները”, ”Փախստականները”, ”Անհայտ կորածները” թեմայով:
”Նախկին ռազմագերիները” հեռուստառեպորտաժներում հայ, ադրբեջանցի ու ղարաբաղցի նախկին ռազմագերիները պատմում են գերության իրենց պատմությունը` դառն անցյալի պատմության հետ զուգակցելով խաղաղ ապագայի անհրաժեշտությունը:
”Փախստականը” հեռուստառեպորտաժում հայ, ղարաբաղցի ու ադրբեջանցի փախստականները կարոտով են հիշում իրենց նախկին բնակավայրերը` մեկ անգամ ևս վերհիշելով գաղթի ճամփան: Անցյալի դառն հիշողությունները թեև թարմ են, բայց հակամարտող կողմի նկատմամբ թշնամությունն աստիճանաբար մարում է` փախստականների համար առաջնային դարձնելով խաղաղությունն ու առանց պատերազմի ապագան:
”Անհայտ կորածները” հեռուստառեպորտաժները երեք տարբեր մարդկանց` հայ, ղարաբաղցի ու ադրբեջանցի անհայտ կորած զինվորների պատմությունն է ներկայացնում, թեև ցավը մեկն է ու շատ նման մյուս ցավին: Անհայտ կորածների հարազատների համար անտանելին իրենց անհետ կորած զինվորի ճակատագրի անորոշությունն է:Անհայտ կորածների հարազատները հուսահատված են, սպասումը դարձել է անտանելի:
”Լրագրողները պետք է օբյեկտիվ լինեն իրենց մեկնաբանությունների մեջ: Հաշվի առնելով, որ մեր երկրները գտնվում են պատերազմական իրավիճակում, ցանկացած արտահայտություն, խոսք, կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակության ելով խաղաղությունն ու առանց պատերազմի ապագան:
”Անհայտ կորածները” հեռուստառեպորտաժները երեք տարբեր մարդկանց` հայ, ղարաբաղցի ու ադրբեջանցի անհայտ կորած զինվորների պատմությունն է ներկայացնում, թեև ցավը մեկն է ու շատ նման մյուս ցավին: Անհայտ կորածների հարազատների համար անտանելին իրենց անհետ կորած զինվորի ճակատագրի անորոշությունն է:Անհայտ կորածների հարազատները հուսահատված են, սպասումը դարձել է անտանելի:
”Լրագրողները պետք է օբյեկտիվ լինեն իրենց մեկնաբանությունների մեջ: Հաշվի առնելով, որ մեր երկրները գտնվում են պատերազմական իրավիճակում, ցանկացած արտահայտություն, խոսք, կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակության մեջ հակառակ կողմի նկատմամբ, որը , բնականաբար, կդժվարացնի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացը”, – նշեց ՀՔԱ Ադրբեջանի կոմիտեի ղեկավար Արզու Աբդուլլաևան:
Հեռուստառեպորտաժները կներկայացվեն Հայաստանում, Ադրբեջանում, և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև կտարածվեն ինտերնետային տարբեր էջերում:
Նախագիծն իրականացվում է ”Երիտասարդ խաղաղասերների բրիգադ” ծրագրի շրջանակներում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և ՀՔԱ Ադրբեջանի կոմիտեի համատեղ ջանքերով՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դրամաշնորհի միջոցներով: