«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետը մեղադրվում է դատապարտյալի նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ
00:00, February 15, 2008 | Քաղաքացիական վերահսկողություն, Քրեակատարողական հիմնարկներԱրդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելով դատապարտյալ Ռոբերտ Կարապետյանի նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ:
Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը`
ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի թիվ 27 համարում տպագրված «Ազատել են՝ Սերժին չծառայելու համար» վերտառությամբ հոդվածի:
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել 2007 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ինչի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ, որը 2007 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթ:
Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/02/3BC919C1-1D06-48C8-96FF-8CBFA8ABD129.ASP