Փրկեք ազատամարտիկին
00:00, January 27, 2007 | Հայտարարություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱզատամարտիկ, վերադարձած պատանդ, Գորիս քաղաքի բնակիչ Արտյուշա Միրոբյանի առողջական վիճակը օրեցօր ծանրանում է /ախտորոշում՝ անոթների աթերոսկլերոտիկ ախտահանում/: Նա անհապաղ վիրահատության կարիք ունի:
Յուրաքանչյուր օր ճակատագրական է նրա համար, քանի որ հապաղման դեպքում նրան սպասվում է երկու ոտքերի ամպուտացիա:
Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոֆեսոր Սույթանյանը մեծահոգաբար պատրաստ է անհատույց իրականացնել վիրահատությունը, միայն անհրաժեշտ են համապատասխան վիրահատական միջոցներ՝ ձողեր /երկու հատ/, որոնց արժեքը կազմում է 1500 դոլարին համարժեք գումար:
Այս կապակցությամբ հայցում ենք գթասիրտ և կարող յուրաքանչյուր անձի աջակցությունը այդ ձողերի ձեռքբերման հարցում:
Խնդրում ենք հնարավորության դեպքում արձագանքել:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ, հեռ.՝ 58-28-19: