Ադրբեջանցի պատգամավորները չեն ընդունել Լեո Պլատվոետի առաջարկները
00:00, June 12, 2006 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱնհայտ կորած անձերի հարցերով ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետը եւ ԵԽԽՎ անդամ Մակ Նեվիլը, որոնք այցով գտնվում էին Ադրբեջանում, մի շարք հանդիպումներ են ունեցել միլի մեջլիսում:
Հանդիպումների ընթացքում Լ.Պլատվոետն առաջարկություններ է արել, որոնք չեն ընդունվել ադրբեջանցի պատգամավորների կողմից: Առավել ճշգրիտ հետազոտություն անցկացնելու նպատակով Լ.Պլատվոետն առաջարկել է համագործակցել ԼՂՀ մարմինների եւ ՈԿԿ-ի հետ: «Մենք հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված որեւէ կազմակերպության հետ համագործակցությունը հակասում է Ադրբեջանի պետական քաղաքականությանը:
Մերժվել է նաեւ ԵԽԽՎ ներկայացուցիչների առաջարկը անհայտ կորածների ընտանիքների համար դեպի Լեռնային Ղարաբաղ ուղեւորություն կազմակերպելու վերաբերյալ՝ հարազատներին որոնելու նպատակով»,-հայտարարել է ԵԽԽՎում ադրբեջանական պատվիրակության անդամ Գյուլտակին Հաջիեւան, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: