Հանդիպում Կանզաս նահանգի սենատոր Քրիս Ստայնեգերի հետ
11:13, December 15, 2012 | Մամլո հաղորդագրություններ2012 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:30-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ կհանդիպի Կանզաս նահանգի սենատոր Քրիս Ստայնեգերը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն քաղաքական կյանքում երիտասարդության ներգրավվածության խթանման, ինչպես նաև նախընտրական շրջանում խնդիրների հաղթահարմանն ուղղված մոտեցումներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպումը տեղի կունենա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59:
Մասնակցությունը հաստատելու համար կարող եք զանգահարել +322 4 22 68 հեռախոսահամարով կամ գրել aghambaryan@hcav.am հասցեին:
Սենատոր Քրիս Ստայնեգերը և բնապահպան Շերի Լ. Վիլսոնը հանդիպումներ կունենան նաև Վանաձորի քաղաքապետարանում, Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի Վանաձորի գրասենյակում, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ում, Վանաձորի Ամերկյան անկյունում, ինչպես նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղում:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի բնապահպանական արդիական խնդիրները, կներկայացվեն բնապահպանական կրթության եւ «կանաչ դպրոցների» ստեղծման մեթոդները ինչպես նաև ընտրական իրավունքների հետ կապված խնդիրներ: Կկազմակերպվի բանավեճ ուսանողների հետ ակտիվ քաղաքացիության վերաբերյալ:
Կից ներկայացվում է սենատոր Քրիս Ստայնեգերի կենսագրականը: