Հուլիսի 6-ի բռնությունների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՔԾ
14:30, July 9, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 7-ին հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խախաղ ցույցը հուլիսի 6-ին ցրելու արդյունքում կոնկրետ մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով:
Հաղորդման հիմքում ընկած են զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված նյութերը, որոնք պատմում են կոնկրետ քաղաքացիների նկատմամբ կիրառված կոնկրետ բռնությունների մասին:
www.aravot.am կայք էջում հրապարակվել է Վաղինակ Շուշանյանի մեկնաբանություններն այն մասին, որ բերման ենթարկելիս իր նկատմամբ մինչև մեքենա նստեցնելը վատ վերաբերմունք են ցուցաբերել, իսկ մեքենայի մեջ իր ընկերներին են հարվածել:
Հաղորդումն այստեղ:
Դավիթ Սանասարյանը www.aravot.am –ին տված հարցազրույցում նշել է. «Իմ նկատմամբ եղել է բռնություն ոստիկանական մեքենայի մեջ: Մի քիչ թույլ եմ հիմա ուղղակի: Գլխիս հարված եմ ստացել»:
Հաղորդումն այստեղ:
2015թ. հուլիսի 6-ին www.aravot.am կայքէջում հրապարակվել է մի նյութ, ըստ որի՝ ոստիկանները բերման ենթարկելիս ծեծել են անչապահաս Էդուլ Եդիգարյանին:
Հաղորդումն այստեղ:
2015թ. հուլիսի 6-ին www.news.am կայքէջում հրապարակված նյութում նշվում է, որ ոստիկանները Բաղրամյան պողոտայում ցուցարարներին բերման ենթարկելիս բռնություն են կիրառել: Այս մասին պատմել է անչափահաս՝ 16-ամյա ցուցարար Տիգրան Կիրիշչյանը, ում ևս ուժով բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա պարզելով, որ անչափահաս է՝ ազատ արձակել:
Հաղորդումն այստեղ:
Նշված բոլոր դեպքերի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ նշված փաստերը պարզելու, քրեական գործ հարուցելու և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: