Նուբարաշեն ՔԿՀ-ից ահազանգ է ստացվել
22:08, December 23, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներԴատապարտյալի դիմումները դուրս չեն գալիս ՔԿՀ-ի պատերից
Նուբարաշեն ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանի ընտանիքի անդամներն ահազանգել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ արդեն երկու ամիս է, ինչ ՔԿՀ ղեկավարությունը հրաժարվում է ընթացք տալ դատապարտյալի կողմից բարձրացված խնդիրներին, մասնավորապես՝ ինչպես հայտնել է դատապարտյալ Արմեն Շամիրյանը, նոյեմբեր ամսվա մեջ նրա կողմից ներկայացված՝ թվով ութ դիմումները, որոնցով նա ընդունելություն է խնդրել ՔԿՀ աշխատակից Հ. Ալեքսանյանից՝ ՔԿՀ-ում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելու նպատակով, մերժում են ստացել:
Ինչպես պնդում է Արմեն Շամիրյանը, 2015 թվականի դեկտեմբերի 17-ին իր կողմից ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետին և ՀՀ Արդարադատության նախարարին ուղղված դիմումները ՔԿՀ ղեկավարությունը հրաժարվել է փոխանցել հասցեատերերին: Նույն ճակատագրին են արժանացել նաև դեկտեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին և ՀՀ Արդարադատության նախարարին ուղղված դիմումները:
Դատապարտյալի պնդմամբ ՝ վերջին շրջանում իր կողմից ներկայացված ոչ մի դիմում դուրս չի գալիս քրեակատարողական հիմնարկից: