ՔԿՀ-ներում կասկածելի գնումների վերաբերյալ քննչական մարմնի որոշումը բողոքարկվել է
17:41, January 30, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Քրեակատարողական հիմնարկներՏեղեկացնում ենք, որ 2017 թ․ հունվարի 31-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա քրեակատարողական հիմնարկներում կասկածելի գնումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Հ․ Չալաբյանի 2016 թ․ հոկտեմբերի 24-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի pmg.am կայքէջում «Կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները քրեակատարողական հիմնարկներում» վերնագրով հրապարակում է արվել, որում մատնանշված դեպքերի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. սեպտեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ