ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու գործով բողոքի քննությունը կշարունակվի
10:00, February 20, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Քրեակատարողական հիմնարկներՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 20-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ Ա. Շամիրյանի և վերջինիս ներկայացուցիչների բողոքի քննությունը:
Նախորդ դատական նիստի ընթացքում Ա. Շամիրյանի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը, ի լրումն ներկայացված դիմումի, ներկայացրեց նաև դիմումի լրացում: