Մարդու իրավունքների պաշտպանություն
[show-menu menu=”hrd-am”]
Մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության կարեւորագույն նպատակներից մեկը: Դրա իրականացմանն են ուղղված մասնավորապես քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանդիսանալով իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:
Հարկ է նշել, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները.
– սոցիալապես խոցելի և անվճարունակ քաղաքացիներին անվճար իրավական աջակցության տրամադրում,
– օրենսդրական բացերի, թերությունների և անկատարության վերհանում,
– փակ և կիսափակ հաստություններում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ մոնիթորինգների իրականացում և հաշվետվությունների կազմում,
– ռազմավարական դատավարությունների իրականացում,
– մարդու իրավունքների բնագավառում հետազոտությունների անցկացում և հաշվետվությունների կազմում և այլն: