«Արտ-լաբորատորիա» ՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպեցին Վանաձորի երիտասարդների հետ
09:18, July 23, 2012 | Քննարկումներ | Ընտրական իրավունք2012 թ. հուլիսի 21-ին Վանաձոր քաղաքի մի խումբ երիտասարդներ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում հանդիպեցին «Արտ-լաբորատորիա» մշակութային ՀԿ-ի ներկայացուցիչների հետ:
Կազմակերպության հիմնադիրներից Հովհաննես Մարգարյանը նշեց, որ Արտ- լաբորատորիայի նպատակն է արվեստի միջոցով արձագանքել հասարակությունում տեղի ունեցող սոցիալ–քաղաքական հրատապ իրադարձություններին: Նրա տեղեկացմամբ կազմակերպության կազմում ընդգրկված են արվեստագետներ:
Հանդիպման ընթացքում «Արտ-լաբորատորիա» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին «Թումանյանական ընթերցումներ» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հ. Թումանյանի պատկերով:
Ցուցադրվեցին նաև կազմակերպության գործունեության վերաբերյալ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր:
Ֆիլմերը կարող եք դիտել՝ այցելելով «Արտ-լաբորատորիա» մշակութային ՀԿ-ի ֆեյսբուքյան էջ http://www.facebook.com/groups/131022313580934/: