«Բռնագաղթ-փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդես
12:58, June 19, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՎանաձոր (ՀՔԱՎ)-Բռնության և պատերազմի արդյունքում միլիոնավոր ընտանիքներ կորցրել են իրենց տները: Փախստականների նույնիսկ մեկ անօթևան ընտանիքը արդեն իսկ չափազանց մեծ ցուցանիշ է:
Որպես ողջ աշխարհում հունիսի 20-ին նշվող Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ներդրում, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում փախստականներին վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես է կազմակերպում: «Բռնագաղթ-փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը կտրամադրի ընդհանուր տվյալներ ամբողջ աշխարհում փախստականների վերաբերյալ՝ հավելելով տարածաշրջանային տվյալներ և տեղի փախստականների հետ իրականացված հարցազրույցները: Փախստականների և նրանց միջավայրի մասին պատմող տարբեր լուսանկարների միջոցով ՀՔԱՎ-ը ցանկանում է բարձրացնել իրազեկությունը փախստականների ճակատագրի վերաբերյալ:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կա ավելի քան 15 միլիոն փախստական: Հայաստանը ևս բացառություն չի հադիսանում: Ադրբեջանում ու Իրաքում և վերջերս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցած հակամարտությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը դեռևս 9900 անձ փախստականի կարգավիճակ ունի:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է բոլոր հետաքրքրված քաղաքացիներին «Բռնագաղթ-փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին, որի բացումը կկայանա հունիսի 22-ին` ժամը 15:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ:
Լուսանկարը՝ Պիտեր Շոնի
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասին
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:
Ամսաթիվ՝ 2013թ. հունիսի 22-28
Վայր՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 2