«Մատաղիսի» գործով վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է մարտին
09:08, February 20, 2013Մարտի 4-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, տեղի կունենա«Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ մեղադրական կողմի բողոքների քննությունը: Այս մասին տեղեկացանք datalex տեղեկատվական համակարգից:
Տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը միջնորդում է վերանայել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` անցյալ տարվա դեկտեմբերի 18-ի դատավճիռը և կայացնել ճիշտ վճիռ: Իսկ գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազությունը միջնորդում է բեկանել արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003թ.-ին ծառայության ընթացքում Մատաղիս գյուղում իրենց ծառայակիցների սպանության մեջ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցյալ տարվա դեկտեմբերի 18-ի դատավճռով արդարացրել էր տղաներին: