«Մարտիկ» հիմնադրամի գործով նշանակված է դատաքննություն
00:00, September 20, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 11:30-ին, ՀՀ վարչական դատարանում /ք. Երեւան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, 318 դահլիճ, դատավոր Ռ.Հակոբյան/ նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության գործի դատաքննությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում է տրամադրել «Մարտիկ» հիմնադրամի կողմից ներկայացված մամուլի միջոցներով հրապարակված հաշվետվությունների օրինակները:
Համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի` հիմնադրամները հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են ՀՀ արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով մամուլում հրապարակված հաշվետվության օրինակը:
Չնայած այս ամենին, 2010 թ. դեկտեմբերի 16-ին ստացվել է պատասխան գրություն, որով մերժվել է տեղեկատվության տրամադրումն այն պատճառաբանությամբ, որ իրենք իրավասու չեն նման տեղեկատվություն տրամադրելուն: