ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ Է
00:00, January 25, 2007Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունները կարելի է կառուցողական անվանել: Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, այդ մասին նախօրեին լրագրողներին Բաքվի օդանավակայանում հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
Նրա խոսքերով, Բաքվում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «հիմնական սկզբունքները», ինչպես նաեւ էներգետիկ հարցեր: Մեթյու Բրայզան ավելացրել է, որ Ադրբեջանի արտգործնախարարը եւ նախագահը լուրջ եւ կառուցողական վերաբերմունք ունեն բանակցությունների նկատմամբ, ինչը ընթացիկ տարում պայմանավորվածությունների ձեռքբերման հույս է ներշնչում:
Մեթյու Բրայզան ավելացրել է, որ բանակցությունների ժամանակ երկու կողմն էլ լրջորեն պաշտպանում են իրենց դիրքորոշումները, սակայն` կառուցողական մթնոլորտում:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=44713