Ազատել են աշխատանքից
00:00, March 20, 2008 | Ընտրական իրավունք2008թ. մարտի 11-ին Լոռու մարզպետարանի քարտուղարության առաջատար մասնագետի պաշտոնից ազատել են Արմեն Հովհաննիսյանին:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մանուկյանը ազատման համար հիմք է ընդունել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները:
Այդ սահմանափակումներով արգելվում է քաղաքացիական ծառայողին այլ վճարովի աշխատանք կատարել, լինել երրորդ անձանց ներկայացուցիչ այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ: Քաղաքացիական ծառայողին արգելվում է իր ծառայողական պարտականություններն իրականացնելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել:
2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Արմեն Հովհաննիսյանը հանդիսացել է Լեվոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Վստահված անձի կարգավիճակից բխող իր պարտականություններն իրականացնելիս Արմեն Հովհաննիսյանը գտնվել է արձակուրդում:
ՏԵþՍ ՀՐԱՄԱՆԸ pdf >>>
Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ Ո Ւ Մ (վիճարկման հայց` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2008թ. մարտի 11-ի թիվ 44 հրամանը ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին) >>> (pdf)
ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի դատավոր պարոն Ա. Միրզոյանին Պատասխան Ըստ հայցի Արմեն Արտավազդի Հովհաննիսյանի՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2008թ. մարտի 11-ի թիվ 44 հրամանը ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին >>> (pdf)