Անհայտ կորածների անհետանալու հանգամանքների ուսումնասիրությունը անհրաժեշտ է
00:00, August 28, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՕգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այս տարի ևս այդ օրվան նվիրված միջոցառում է կազմակերպում Երևանում, որը կկայանա ս/թ օգոստոսի 31-ին, ժամը 12.00-ին Ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում (Ալեք Մանուկյան 9, 5-րդ հարկ, 502 սենյակ):
Միջոցառման նպատակն է մասնակիցներին՝ անհայտ կորածների հարազատներ, համապատասխան պետական կառույցների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացնել մեր կազմակերպության կողմից իրականացված քայլերը անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ, նրանց խնդիրները կարգավորող օրենքի նախագծի ընթացքի վերաբերյալ: Որպես անհայտ կորածների անհետանալու հանգամանքների ուսումնասիրության անհրաժեշտության օրինակ կներկայացվի ՙԱրաբո՚ ջոկատի և Շիկահողի 6-րդ գումարտակի անհայտ կորածների խնդիրը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ օգոստոսի 30-ը Հարավային Կովկասում /Բաքվում, Երևանում, Թբիլիսիում, Գյանջայում, Վանաձորում և Ստեփանակերտում/ նշվեց 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից:
Միջոցառումը իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՙԱնհայտ կորածի մասին՚ օրենքի ներառումը Ազգային Ժողովի օրակարգում՚ ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: