Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում
00:00, November 28, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներ2006թ-ի նոյեմբերի 24-25-ը Վանաձորում տեղի ունեցավ «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողովը:
Արդեն 4 տարի է ՀՔԱ Հարավային Կովկասի ցանցը և նրանց գործընկեր կազմակերպությունները իրականացնում են անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ «Դեղին կակաչներ» ծրագիրը:
Այս բնագավառում գոյություն ունեցող խնդիրների, իրականացված գործողությունների ներկայացման, հետագա քայլերի մշակման և այս բնագավառում աշխատող նոր գործընկերների ներգրավմանն էր նվիրված համաժողովը:
Համաժողին մասնակցում էին ՀՔԱ Հարավային Կովկասի ցանցի Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գործընկեր կազմակերպությունների, Հարավային Կովկասի երկրներում անհայտ կորածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից՝ «Ընդդեմ իրավական կամայակությունների», վրացական «Մոլոդինի» /«Սպասում»/ կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցում էին նաև Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի Երևանի գրասենյակի ներկայացուցիչներ, անհայտ կորածների ծնողներներ:
Մասնակիցները քննարկեցին անհայտ կորածների խնդիրների կարգավորման Եվրոպական և միջազգային իրավական մեխանիզմները /Ժնևյան և ՄԱԿ-ի մեխանիզմներ/, ներկայացրեցին իրենց երկրներում անհայտ կորածների խնդիրները կարգավորող օրենսդրությունները և դրանց թերությունները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակած «Անհայտ կորածների տեղեկատվական բյուրոյի մասին» օրենքի նախագիծը և օրենքի նախագծի ընդունման ուղղությամբ լոբբինգի աշխատանքները:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը կարևորեց անհայտ կորածների որոնման աշխատանքներում միջազգային կառույցների ներգրավումը, տեղեկատվական ընդհանուր բազայի առկայությունը: Նա հույս հայտնեց, որ այս բնագավառում գործող հասարակական կազմակերպությունները իրենց գործողությունները կիրականացնեն ավելի համակարգված և միմյանց հետ համաձայնեցված:
Լարիսա Ալավերդյանի արտահայտած տեսակետները կիսեց Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Կիառա Տրավերսոն: «Կապված տեղեկատվական ընդհանուր բազայի ստեղծման հետ, մենք Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում մտադիր ենք կատարել ուսումնասիրություններ և փոխանցել մեր ստացած տվյալները երկրների կառավարություններին»,-նշեց նա:
Վրացական «Մոլոդինի» կազմակերպության ղեկավար Նինելի Անդրիադձեն խոսեց պետական կառույցների հետ աշխատանքի փորձի և անհայտ կորածների պետական հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների և անհայտ կորածների ծնողների ներգրավվածության մասին:
ՀՔԱ Վրաստանի կոմիտեի ներկայացուցիչ Նատո Չուբինիձեն ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից մշակած «Վրաստանում մարդկանց առևանգումների և անհետացումների այլ ձևերի կանխման ազգային կոնցեպցիան»:
Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» ներկայացուցիչ Սարգիս Գայստյանը և Լյուդմիլա Գրիգորյանը, ՀՔԱ Ղազախի գրասենյակի ղեկավար Խամիս Մասիմովը խոսեցին անհայտ կորածների խնդիրների ուղղությամբ իրենց երկրներում տարվող աշխատանքների մասին:
Տվյալ բնագավառում նշված խնդիրների և մասնակիցների կողմից ներկայացված փորձի հիման վրա համաժողովի մասնակիցները մշակեցին.
– համատեղ ուղերձ, ուղղված Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի կառավարություններին, ինչպես նաև ՄԱԿ, Եվրոխարհուրդ, ԵԱՀԿ, ՄԿԿԿ միջազգային կազմակերպություններին: Համաժողովի մասնակիցները պահանջում են հատուկ ուշադրություն դարձնել անհայտ կորածների և բռնի անհետացածների խնդիրներին;
– անհայտ կորածների և բռնի անհետացածների խնդիրների ուղղությամբ հետագա գործողությունների համատեղ ծրագիր:
Համաժողը իրականացվեց «Դեղին կակաչներ» ծրագրի շրջանակներում Միջեկեղեցական Խաղաղության խորհրդի (IKV, Նիդեռլանդներ) ֆինանսական աջակցությամբ:
Այստեղ կարող եք գտնել կոնֆերանսի բանաձևը ռուսերեն լեզվով
Այստեղ կարող եք գտնել կոնֆերանսի ընթացքում մշակված հետագա քայլերը ռուսերեն լեզվով
Տարածաշրջանային համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Արմինե Սադիկյանին:
էլ փոստ: hcav@hcav.am
հեռ: 0322 42268