Բանակում զոհված հայաստանցի զինվորի գործը մտել է Եվրադատարան. պահանջում են փոխհատուցում
10:59, September 26, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀայկական բանակում զոհված զինծառայող Գևորգ Կոծինյանի իրավահաջորդները երեկ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ դիմումի՝ Կոծինյանի մահվան դեպքում խախտվել են մարդու իրավուքների Կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք), և 3-րդ հոդվածները (հոգեբանական ճնշում):
Հիշեցնենք, որ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստն ընդունելու և նրա իրավահաջորդներին բարոյական վնասի 5 միլիոն դրամ փոխատուցում տալու մասին հայցը չի ընդունվել Հայաստանի դատարաներում՝ վերջին անգամ մերժվելով Վռճաբեկ դատարանի կողմից մայիս ամսին: Տուժող կողմը 5 միլիոն դրամ է պահանջում պետությունից:
Ըստ իրավահաջորդների իրավաբան Կարեն Թումանյանի՝ պետք է ընդունել, որ կատարված սպանության համար պետությունը պատասխանատու է, որովհետև զինծառայողը գտնվում էր պետական մարմնի հսկողության տակ:
Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի Արայի լեռ բնակավայրի մոտ գտնվող զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանը դաժան ծեծի էր ենթարկվել իր 4 ծառայակիցների կողմից, ովքեր եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Կոծինյանին ծեծած կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը դատապարտվել է 11,5 տարվա, շարքայիններ Տարոն Սուվարյանին և Վահե Աղաջանյանին՝ 11, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել է համաներում և նա ազատ է արձակվել:
Դիմումը Եվրադատարանում ընթացիկ համար է ստանալու 50 օրվա ընթացքում, իսկ վճիռը կայացվելու է 3-4 տարվա ժամկետում:
Գևորգ Կոծինյանի գործով նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/գևորգ-կոծինյանի-կյանքի-իրավունքի-խախ