Բողոքարկման համար բաց թողնված ժամկետը վերականգնվեց
00:00, May 25, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք2011 թ. մայիսի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը:
2011 թ. ապրիլի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Մ.Խաչատրյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին: ՀՀ Լոռու մարզի դատախազությունը որոշում էր կայացրել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քաղաքացու բնակարանում անօրինական խուզարկություն իրականացնելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Կազմակերպությունը վերոհիշյալ որոշման դեմ 2011 թ. ապրիլի 18-ին ներկայացրել էր վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բողոքն առանց քննության թողնելու մասին՝ այն ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր դատարան, որպեսզի դատարանը ժամկետը բաց թողնելու պատճառը ճանաչի հարգելի և վերականգնի այդ որոշման բողոքարկման ժամկետը:
Կից ներկայացվում է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: