Բողոքարկվում են քաղաքապետի և ավագանու որոշումները
12:56, November 14, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Տեղական ժողովրդավարություն2012 թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:20-ին և 12:40-ին, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2 հարկ, 9 դահլիճ) նշանակված է դատական նիստեր ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի երկու որոշումների:
ՀՀ վարչական դատարանը 2012 թ. հուլիսի 13-ին մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձոր համայնքի ավագանու որոշումների: Գործով երրորդ անձ ներգրավված է եղել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2010 թ. դեկտեմբեր ամսին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև որպես ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել դրանց հիման վրա կնքված պայմանագրերը:
Վանաձոր համայնքի ավագանու թիվ 75 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող ֆուտբոլի մարզադաշտը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային սեփականության իրավունքով նվիրաբերելու համար:ի ավագանու թիվ 76 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 43937.2 քմ և 6954.0 քմ մակերեսով հողամասերը ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը գրանցված է որպես սպորտային հասարակական կազմակերպություն և բարեգործական կազմակերպություն կամ հիմնադրամ չի հանդիսանում: Ինչպես նաև օրենքը չի նախատեսում համայնքի ավագանու՝ նվիրաբերությամբ գույք օտարելու իրավունք:
Համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը համայնքի բնակիչների սեփականությունն է: