Բողոքարկվում է դատախազի որոշումը
00:00, April 4, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք2011 թ. ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա նախնական դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ Լոռու մարզի դատախազության որոշման:
2011 թ. փետրվարի 2-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունը որոշում է կայացրել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Հիշեցնենք, որ դեռեւս 2009 թվականին կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննիչի կողմից քաղաքացու բնակարանը, առանց դատարանի որոշման, խուզարկելու փաստի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումն ուղարկել է Լոռու մարզի դատախազություն, որը սակայն հաղորդմանը պատասխանել է գրությամբ:
2009 թ. կազմակերպությունը դիմում է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է պարտավորեցնել Լոռու մարզի դատախազությանը քննիչի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ ներկայացված հաղորդման կապակցությամբ կայացնել որոշում եւ որոշման օրինակը տրամադրել կազմակերպությանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շուրջ երկու տարի սպառեց բոլոր դատական ատյանները, որի արդյունքում վերջապես դատախազությունը կայացրեց որոշում: