Բողոքի ակցիա՝ ընդդեմ խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների դեպքերի
00:00, August 31, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | Զինված ուժեր2011 թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին , ՀՀ կառավարության շենքի մոտ «Բանակն առանց մարդասպանների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպվում է բողոքի ակցիա:
Ակցիայի մասնակիցները սև հագուստներով սատարելու են այն մայրերին, ովքեր իրենց տղաների սպանության արդարադատությունը վերականգնելու համար ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի առջև։
Կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտահոգված են խախաղ պայմաններում բանակում զոհվածների խնդրով, մասնակցել վաղը տեղի ունեցող բողոքի ակցիային: