Դասընթաց Մարդու իրավունքները և խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների և ներպետական իրավունքի զարգացման համատեքստում
14:01, April 17, 2014 | Հայտարարություններ, ՍեփականԵվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագիր
«Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ
Եվրոպայի խորհուրդը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ԵՄ/ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպում են մեկօրյա դասընթաց` «Մարդու իրավունքները և խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների և ներպետական իրավունքի զարգացման համատեքստում» թեմայով: Սեմինարի կազմակերպմանն աջակցում է ՀՀ փաստաբանների պալատը:
Դասընթացը տեղի կունենա 2014թ. ապրիլի 19–ին` Վանաձոր քաղաքում, Ջազ սրճարանում (Տիգրան Մեծի 34):
Դասընթացի ընթացքում կներկայացվեն խտրականության արգելքի ուղղված ՄԱԿ-ի, ՄԻԵԴ-ի և Վերանայված սոցիալական Եվրոպական խարտիայի շրջանակներում սահմանված իրավակարգավորումները և դրանց կիրառման մեխանիզմները: Կներկայացվեն նաև ՀՀ ներպետական օրենսդրության շրջանակներում առկա իրավական կարգավորումները և զարգացուման միտումները, դրանց անհրաժեշտությունը: Դասընթացի ընթացքում առավել մանրամասն արդրադարձ կկատարվի ընտանեկան, հաշմանդամության և տարիքային հիմքով խտրականության արգելքի հիմնախնդիրներին:
Տեղերը սահմանափակ են` 30 մասնակից:
Սեմինարին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության: Փասատաբանները մասնակցելով սեմինարին` հնարավորություն կստանան օգտվել 9 ժամյա վերապատրաստումից:
Լրացուցիչ տեղեկությունների և սեմինարին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ` Անահիտ Չիլինգարյանին հետևյալ հեռախոսահամարներով` 055 282 904 (բջջ.), 322 42268 (աշխ.) և/կամ պատասխան նամակ ուղարկել achilingaryan@hcav.am էլ. հասցեին` փաստաբանների համար՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը, այլ մասնակցիների՝ Ձեր անուն ազգանունը և Կազմակերպության անվանումը: Անահիտ Չիլինգարյանի հետ կապնվելու անհնարինության դեպքում, դուք կարող եք գրանցվել Եվրոպայի խորհրդի աշխատակից Արման Պողոսյանի էլ. հասցեին` arman.poghosyan@coe.int նամակ ուղարկելու միջոցով:
Սեմինարի օրակարգը կարող եք տեսնել կից:
Ստորև կարող եք գրանցվել առցանց: