Դատական նիստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում
00:00, July 15, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք2011 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է վերացնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և պարտավորեցնել Լոռու մարզի դատախազությանը քրեական գործ հարուցել քննիչի անօրինական գործողությունների նկատմամբ:
Հիշեցնենք, որ քննիչի կողմից առանց դատարանի որոշման խուզարկություն է կատարվել քաղաքացու բնակարանում, որի կապակցությամբ ՀՀ Լոռու մարզի դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը: