Դիմում
00:00, December 24, 2007 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցին իրենց խնդրանքն են ներկայացրել մի խումբ թոշակառուներ
Դիմում
Գնալով մեր հանրապետությունում ավելի ու ավելի է դժվարանում հանրությանը տեղեկատվություն հասցնելու գործը: Պատճառը ռադիոյի անջատումը, «Ա1+»-ի փակումը, մարդկանց դեմ ճանապարհների փակումը՝ հանրահավաքներին չմասնակցելու համար, հանրահավաքների մասին թռուցիկների միջոցով ժողովրդին իրազեկելու բռնի ուժով արգելելը և այլն է:
Եղած ռադիոկայաններն և հեռուստակայանները ծառայում են միայն իշխանությանը: Սովորական ժողովուրդը՝ հատկապես թոշակառուներս, միանգամայն անտեղյակ ենք մեր իսկ երկրում կատարվող անցուդարձից, փոխարենը իմանում ենք այլ երկրներինը՝ ի շնորհիվ նրանց մոտ գործող ազատ լրատվական միջոցների: Այս ամենը մեզ կխանգարի ճիշտ կողմնորոշվելու նախագահական ընտրությունների ժամանակ:
Ելնելով այս ամենից՝ մենք՝ մի խումբ թոշակառուներս, խնդրում ենք Ձեր միջնորդությունը մեր «ազատ-անկախ» երկրում ունենալ գոնե մեկ ազատ-անկախ հեռուստաալիք:
Հարգանքներով՝ Ա.Աբովյան և մի խումբ թոշակառուներ
10/12/07թ.