Եթե Ռուսաստանը արթնացել է, դա դրական է մեզ համար
00:00, December 12, 2011 | Նորություններ | Ընտրական իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | ՔաղբանտարկյալներՄեր հասարակական պահանջը ընտրակեղծիքների դեմ է: Այսօր «Ազատ քաղաքացիներն ազատ քաղաքացիների համար» նախաձեռնության ակցիայի ընթացքում նշեց իրավապաշտպան Ա. Սաքունցը`խոսելով ակցիայի դրդապատճառների շուրջ:
«Մեր բողոքը մենք մշտապես բարձրացրել ենք, բայց հատկապես, երբ ՌԴ խայտառակ ընտրություններ կազմակերպվեցին. ճնշումներ ընտրողների նկատմամբ, լցոնումներ, շատ նմանվեց հայկական իրավիճակին, և մենք գտնում ենք, որ ունենք ընդհանուր խնդիրներ»,- մեկնաբանեց Ա. Սաքունցը` հավելելով, որ սա ակցիա է ուղղված ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների ազատությանը:
Ակցիայի մասնակից գրող Լուսինե Վայաչյանը նույնպես համոզմունք հայտնեց, որ ՌԴ ընտրությունները կեղծված են: Նրա փաստմամբ, բազմաթիվ տեսանյութեր և ականատեսներ են եղել: «Եթե Ռուսաստանը արթնացել է, դա դրական է մեզ համար»,- նշեց գրողը:
Ակցիայի մասնակից, ակտիվիստ Արայիկ Հարությունյանը զարմանում է, որ Ռուսաստանում հզորագույն ակցիաներ են տեղի ունենում, բայց Հայաստանում 20-30 հոգու ակցիան սահմանափակում են և թույլ չեն տալիս նախապես որոշված վայրում անցկացնել:
Հիշեցնենք, որ այսօր հայաստանում ՌԴ դեսպանատան հարևանությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա`ընդդեմ ՌԴ Պետդումայի կեղծված ընտրությունների: Ակցիան կազմակերպվել էր «Ազատ քաղաքացիներն ազատ քաղաքացիների համար» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից: Երիտասարդները համոզմունք հայտնեցին, որ այն, ինչ կատարվում է Ռուսաստանում՝ շատ նման է Հայաստանում ընտրակեղծիքներին, և եթե այնտեղ որևէ բան փոխվի, դա կանդրադառնա ՀՀ գալիք ընտրությունների վրա: