Իրազեկում Լոռու մարզի քաղաքներում
00:00, December 25, 2009 | Մամլո հաղորդագրություններ2009 թ. դեկտեմբերի 8-ին Լոռու մարզի Սպիտակ, դեկտեմբերի 11-ին` Ստեփանավան և դեկտեմբերի 14-ին` Տաշիր քաղաքներում Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների աջակցությամբ իրականացվել են իրազեկման արշավներ:
Իրազեկման արշավները նպատակ ունեին հասարակությանը տեղյակ պահել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Լոռու մարզի հակակոռուպցիոն կետրոնի գործունեության մասին:
Քաղաքացիներին իրազեկելու համար ՇՊԱԿ-ի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից թողարկված բուկլետները, գրքույկները տարածվել են քաղաքներում գործող հասարակական կազմակերպություններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, խանութներում, ինչպես նաև քաղաքացիների շրջանում:
Նշենք, որ քաղաքացիների մեծ մասը իրազեկված չէր կենտրոնի գործունեության մասին:
Համոզված ենք, որ նմանատիպ իրազեկման արշավները կբարձրացնեն հասարակության իրազեկման մակարդակը և կնպաստեն նրանց խնդիրների ճիշտ լուծմանը:
Իրազեկման արշավների շրջանակներում դեկտեմբերի 8-ին Սպիտակ քաղաքում կազմակերպվել էր նաև նկարչական մրցույթ: Մրցույթին մասնակցում էին Սպիտակ քաղաքի թիվ 1 նկարչական դպրոցի թվով 7 աշակերտներ: Միջոցառմանը մասնակցում էին նկարչական դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ: