ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
00:00, October 15, 2007 | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԽոսքի ազատության վերաբերյալ «Freedom House»-ը 2007թ.-ի եռագույն քարտեզ ում Հայաստանը մանուշակագույն է, որը նշանակում է` խոսքի ազատության բացակայություն:
«Մենք հետ ենք գնացել: 2002թ. «Ա1+»-ի եթերազրկումով բոլոր հեռուստաընկերությունները հսկողության տակ մտան, իսկ հիմնական լրատվամիջոցը համարվում է հեռուստաընկերությունը»,- ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիկ Իշխանյանը:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԱՆԹԻՎ ԵՆ
Մի շարք հասարակական կազմակերպություններ որոշել են երկու շաբաթը մեկ ասուլիս հրավիրել եւ խոսել երկրում առկա խնդիրներից:
Այսօրվա թեման մարդու իրավունքների ոտնահարումներն էին, որոնք բանախոսները մի քանի մասերի բաժանեցին` քաղաքական հետապնդումներ, խոշտանգումներ, չբացահայտված սպանություններ, եւ այլն:
«Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ Արման Բաբաջանյանը շարունակում են քաղաքական հետապնդումների ենթարկվել եւ գտնվել անազատության մեջ»,-հիշեցրեց Հայաստանի Հելսինկյանի կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա , որպես բացառիկ երեւույթ, քաղաքական հետապնդումների զոհ է համարում նաեւ ԵՊՀ աշխարհագրության դասախոս Սասուն Սարիբեկյանին, որը քաղաքական հացայցքների համար հեռացվել է աշխատանքից: Հայաստանի Հելսինյան կոմիտեի նախագահը նաեւ նշեց, թե ցուցմունք տալու համար մարդիկ ոստիկանության կողմից խոշտանգումների են ենթարկվում. «Այնքան են ծեծում, որ հիմա մարդիկ չգիտեն, որ ցուցմունք տալու համար իրենց իրավունք չունեն ծեծելու»:
Ավետիք Իշխանյանի կարծիքով, անհրաժեշտ է լուծարել քրեակատարողական հիմնարկներում գործող հանձնաժողովները. «Մեր բազմաթիվ այցելությունները քրեակատարողական հիմնարկներ ցույց են տվել հանձնաժողովների անարդյունավետ գործունեությունը, որոնք հակասահմանադրական են»:
Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցն անդրադարձավ Արթիկի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների նկատմամբ բռնություններին. «Ճիշտ է` Արթիկ քրեակատարողական հիմնարկի պետը ազատվեց աշխատանքից, բայց այդ ժամանակահատվածում մի խումբ դատապարտյանների նկատմամբ կատարվել են բռնություններ: Եթե այլ երկու անձանց մեջ վեճ է լինում, իսկույն քրեական գործ են հարուցում, իսկ այս պարագայում բավարարվեցին ընդամենը նկատողություն տալով կամ աշխատանքից ազատելով»:
Երկու իրավապաշտպաններն էլ անդրադարձան բանակում շարունակվող սպանություններին եւ դրանց չբացահայտմանը: «Բանակում կատարված հանցագործությունների թիվը շատ դժվար է գտնել: 2005թ. «Հյումըն Ռայթոս Վոթչը» Հայաստանում բանակում կատարվող հանցագործություների թվի վերաբերյալ գրել էր` կրճատվել են եւ դարձել են 12: Հետագայում Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասաց, թե եղել է 47: Մենք հարցում ենք արել զինվորական դատախազություն, նրանք ասել են 28, իսկ ոչ պաշտոնական տվյալներով 153 մարդ է սպանվել»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Նա վստահ է, որ սպանությունները չեն բացահայտվում, քանի որ բանակում բոլորի հարցաքննությունները կատարվել են ահավոր խախտումներով եւ խոշտանգումներով, տուժողների ծնողները հիմնականում անապահով խմբի են պատկանում եւ չունեն փաստաբան, որ իրենց պաշտպանի:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53145