ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ ԲԱԺԱՆԵՑԻՆ ԻԲՐԵՒ ԸՆՏՐԱԿԱՇԱ՞ՌՔ
00:00, February 14, 2008 | Ընտրական իրավունքՓետրվարի 12-ին և 13-ին ՀՀ ԳԱԱ-ում տարեց, թոշակառու գիտնականները օգնություն են ստացել Գագիկ Ծառուկյանի անունից:
Դեռ մի քանի ամիս առաջ Ծառուկյանը, որը հոգաբարձուների խորհրդի անդամ է, 200 հազար դոլար նվիրել էր Ակադեմիային՝ սարքավորումներ գնելու համար, եւ 100 հազար դոլար ՝ գիտնականներին, թոշակառու գիտությունների դոկտորներին եւ թեկնածուներին պարգեւատրելու համար:
Բայց գումարները ինչ-ինչ պատճառներով բաժանվեց ոչ թե ամիսներ առաջ, այլ այժմ՝ նախընտրական փուլում, եւ հատկապես այսօր, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր Ակադեմիա: Ակադեմիայի ղեկավարությունը հրավիրել է թոշակառու ակադեմիկոսներին գումարները ստանալու հենց այսօր: Միջոցառմանը ներկա թոշակառու գիտնականներից մեկը «Ա1+»-ի հետ զրույցում դժգոհեց գումարների բաշխման սկզբունքից:
Նա եկել էր գումար ստանալու, բայց պարզել էր, որ ցուցակում ինքն ընդգրկված չի. «Համենայն դեպս, լավ չբաշխվեց, ես Ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող եմ, թոշակառու, աշխատավարձը շատ ցածր է, իսկ թոշակառուներն ընդհանրապես համարվում են անապահահով, հավասարաչափ չբաշխվեց այդ գումարը. հոգաբարձուների խորհուրդը ցուցակները կրճատեց եւ ոմանք ստացան, ոմանք էլ դուրս մնացին: Բաշխման մեթոդից մենք գոհ չեն, եւ շատ շատերը գոհ չեն, իմ կինը մի քանի ամիս առաջ մահացել է, ես անապահով եմ, ինչո՞ւ ինձ չեն տվել»:
Ի դեպ, այդ թոշակառու գիտաշխատողը մեզ տեղեկացրեց, որ «գումարի մի մասը պահել են իրենց մոտ՝ ռեզերվ»:
«Այդ ռեզերվը ինչի՞ են պահել, եթե ես հիմա դրա կարիքը ունեմ»,-«Ա1+»-ին ասաց Երկրաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատողը,որը չցանկացավ որ իր անունը հրապարակվի: Նշենք, որ յուրաքանչյուր գիտաշխատողի տրվել է 75000 դրամ:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=57544
ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ