Կառավարությունը դրական արձագանքեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
13:00, January 25, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Պացիենտների իրավունքներՀՀ Կառավարությունը և ՀՀ ԱԺ իրավական վարչությունը, մասնագիտական փորձաքննության ենթարկելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված օրենսդրական առաջարկությունը, ներկայացրել է դրական եզրակացություն:
ՀՀ Կառավարությունը օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չի ներկայացրել, իսկ ՀՀ ԱԺ իրավական վարչությունը ներկայացրել է խմբագրական բնույթի որոշ առաջարկություններ:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը կընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը առաջարկություն էր ներկայացրել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին:
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը և ՀՀ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանը:
Թեմայի վերաբերյալ նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/շրջանառության-մեջ-է-դրվել-«հոգեբուժա
Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=5618&year=2012&month=12&day=13&lang=arm