Կվերացվի դատարանի որոշումը, թե՞ ոչ
00:00, July 8, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք2011 թ. հուլիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված բողոքի քննությունն ընդդեմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
Գործի էությունը կայանում է նրանում, որ 2011 թ. ապրիլի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազի, ով մերժել է քրեական գործ հարուցել քաղաքացու բնակարանում առանց դատարանի որոշման խուզարկություն կատարած քննիչի նկատմամբ:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Ե.Դարբինյանը, նիստին մասնակցում էին հայցվոր կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա.Զալյանը, իսկ պատասխանող կողմից Լոռու մարզի դատախազության դատախազ Պողոսյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա.Զալյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է վերացնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և պարտավորեցնել Լոռու մարզի դատախազությանը քրեական գործ հարուցել քննիչի անօրինական գործողությունների նկատմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա:
Դատական նիստի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց պահանջները, որից հետո դատական նիստը հետաձգվեց:
Գործի քննությունը կշարունակվի 2011 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 16:00-ին: