Կրկին մերժեցին
00:00, April 3, 2007 | Տեղական ժողովրդավարություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունԱպրիլի 3-ին թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երկրորդ անգամ մերժեց «Վանաձոր համայնքի ղեկավար՝ Սամվել Դարբինյանին անվստահություն հայտնելու մասին» տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով նախաձեռնող խմբի գրանցման վերաբերյալ դիմումը:
Այս անգամ թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաև նախաձեռնող խմբի անդամները:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը անվավեր էր ճանաչել թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 21.03.2007թ. «Տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին» որոշումը և պարտադրել էր կայացնել նոր որոշում տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ:
Նախաձեռնող խումբը մտադիր է նորից դիմել դատարան, այս անգամ նախաձեռնող խումբը գրանցելու պարտադրելու պահանջով: