ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑԻՆ
00:00, August 5, 2008 | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյան) եւ վերջինիս կից աշխատանքային խմբի ջանքերով, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անջեյ Կասպրչիկի աջակցությամբ,
հայ-ադրբեջանական սահմանի Երասխավան-Սադարակ սահմանահատվածում իրականացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վանիկ Նիկոլայի Զմբոյանի (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանի (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանի (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյանի (Նորադուզ) հանձնումը ՀՀ ներկայացուցիչներին:
Ըստ ՊՆ հաղորդագրության` վերջիններս չորսն են այն 13 հոգուց բաղկացած խմբից, որոնք ապրիլին Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում քաշքշուք էին ստեղծել` իրենց զինծառայող ընկերոջ դիրքերը զորամասում ամրապնդելու նպատակով: Որից հետո, նույն զորամասի գումարտակի հրամանատարի կողմից` նրանց հանդարտեցելու նպատակով կատարված նախազգուշական կրակոցից խուճապահար դիմել էին փախուստի եւ առանց կողմնորոշվելու հայտնվել Նախիջեւանի տարածքում:
Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=63334