Հայ-թուրքական սահմանը խախտվել է
00:00, June 19, 2008 | Հակամարտություններից տուժածների իրավունքներՊաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 07.45-ի սահմաններում աշխատել է Արտաշատի 6-րդ սահմանապահ ուղեկալի ազդանշանային համակարգը:
Ժամը 07.45-ին նույն հատվածում հայտնաբերվել են սահմանախախտի ոտնահետքեր, սակայն որոնողական աշխատանքներով ոչ ոք չի հայտնաբերվել:
Նույն օրը` ժամը 11.30-ին, Թուրքիայի սահմանապահները հայտնել են, որ իրենց մոտ ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, Արտաշատ քաղաքի բնակիչ Արսեն Ավագյանը (ծնված` 1971 թ.):
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի միջնորդությամբ տարվում են Արսեն Ավագյանին վերադարձնելու աշխատանքներ:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.azg.am/AM/2008061904