Հասարակական միջոցառումներ՝ ի պաշտպանություն տնակային ավանի բնակիչների
00:00, October 5, 2006 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀոկտեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ աշխատանքային քննարկում՝ Տեղական Ինքնակառավարման մարմինների, Հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վանաձորի թիվ 1, 2 ,3, 4, 5 և 7 տնակային ավանի բնակիչների խնդիրներին լուծման նպատակով քանդված և թալանված բնակարանների օտարման կարգը Վանաձորի ավագանին հաստատել է: Դրանով բնակարանները հատկացվելու են հետևյալ առաջնահերթությամբ.
* բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված ընտանիքներ
* այն տնակային ավանի բնակիչներին, որոնց տնակի տարածքները ենթակա են ազատման:
Բնակարան ձեռք բերած ընտանիքները պարտավորվում են բարեկարգել այն 1 տարուց ոչ ուշ ժամանակահատվածում:
Այնուամենայնիվ, սա հնարավորություն չի տալիս լուծել տնակում ապրող Վանաձորի մոտ 1400 ընտանիքների բնակարանային խնդիրը: Դրանք դեռևս մնում են արդիական, և դրանց լուծման ուղղությամբ քայլեր է պետք ձեռնարկել:
«Հայկական Հաբիթաթը» աջակցում է այն ընտանիքնրին, որոնք ունեն կիսակառույց շինություն, և չունեն ուրիշ ապրելու տեղ: Սակայն այս կազմակերպության հնարավորություններն այդքան էլ մեծ չեն, և մինչ այժմ իրականացրած ծրագրերի շնորհիվ նրանք կարողացել են Լոռու մարզում բնակարանով ապահովել 42 ընտանիքի: Համայնքային ենթակայության բնակարանային ֆոնդ ունենալու, և սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային խնդրին այդ կերպ լուծում տալն այս դեպքում մնում է լավագույն գաղափարը:
Վանաձոր համայնքի ավագանու կողմից ևս այս գաղափարը հավանության է արժանանում: Նրանք իրենց պատրաստակամությունն են արտահայտում «Վանաձորում համայնքային ենթակայության բնակարանային ֆոնդի ծրագրի մշակման» որոշում կայացնել:Համապատասխան ծրագիրը մշակվելու է Վանաձորի քաղաքապետարանի կողմից: Նման ծրագիրը հնարավորություն կտա համագործակցել և դիմել տեղական և միջազգային կազմակերպությունների, որոնք ներդրումներ կիրականացնեն բնակարանաշինության նպատակով:
Համայնքային բյուջե ներդրումների մեծ հնարավորություն են նաև համայնքի ենթակայության հողատարածքների օտարումից առաջացած գումարները: Սակայն խնդիրն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը հողատարածքներն օտարում է ցածր գնով, իսկ հողատարածքի նոր սեփականատերերը դրանք վաճառում են ավելի թանկ գներով: Ստացվում է, որ համայնքը զրկվում է ավելի մեծ պոտենցիալ եկամուտներից: Այդ պատճառով էլ հողատարածքների օտարման, դրանց օտարման համար կայացած աճուրդների օրինականությունը պարզելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Լոռու մարզի դատախազություն: Մինչ օրս, այնուամենայնիվ, դատախազությունից ոչ մի հաղորդում չի ստացվել:
Համայնքի ենթակայության հողերի օտարման օրինականության խնդիրը հանրայնացնելու նպատակով հանդիպման ընթացքում հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները մշակեցին Լոռու մարզի դատախազին ուղղված ուղերձ:Հոկտեմբերի 9-15-ը Հասարակական, քաղաքակական կազմակերպությունների, քաղաքացիների անունից այդ ուղերձը պիտի ուղարկվ Լոռու մարզի դատախազություն:
Հարգելի պարոն դատախազ
2002-2005թթ Վանաձորի քաղաքապետարանի կողմից օտարվել են Վանաձորի թիվ 1, 2, 3, 4, 5 տնակային ավանների հողատարածքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակին Վանաձորի քաղաքապետարանն ամբողջական տեղեկատվություն չի տրամադրում, թե ովքեր են հանդիսանում օտարված տարածքների սեփականատերերը:
Տնակային ավանի բնակիչները նշում են, որ հողերի օտարումն իրականացվել է օրենքի խախտումներով, մասնավորապես՝ իրենց տնակի զբաղեցրած տարածքներն օտարվել են, սակայն մինչ օտարումը տնակները չեն տեղահանվել: Ներկայումս օտարված հողի սեփականատերերը պահանջում են ազատել հողատարածքը:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է 2006թ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Վանաձորի քաղաքապետարանի 15 հայցերը՝ տնակների զբաղեցրած տարածքներն ազատելու մասին:
2006թ հուլիսի 27-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Ձեզ՝ հանձնարարել կատարել հետաքննություն՝ Վանաձորի տնակային 1, 2, 3, 4 ավանների, այդ ավանների առանձին հողատարածքների օտարման օրինականությունը պարզելու, այնուհետև մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Դիմում եմ Ձեզ՝ որպես Վանաձորի քաղաքացի՝ հաշվի առնելով խնդրի կարևորությունը և օրինականության վերականգնման անհրաժեշտությունը, բարձրացված հարցի ուսումնասիրության, ընթացքի և արդյունքների վերաբերյալ հրապարակայությունը ապահովելու համար, և ակնկալում ենք Ձեր աջակցությունը:
Անուն ______________________________
Ազգանուն ___________________________
Հասցե ______________________________
Ստորագրություն _____________________