Հարգելի բարեկամներ
00:00, October 6, 2006 | Մամլո հաղորդագրություններՀարգելի բարեկամներ
Այն անտաշ քարոզչության ֆոնի վրա, որը շրջապատել էր մեզ բոլորիս Հայաստանից վերադառնալուց հետո, տեղ գտան նաև հասարակ մարդկանց ջերմ, անկեղծ շնորհակալական խոսքերը…
Բոլորովին պատահականորեն Սարալ գյուղում /Նոր խաչակապ/ գտնվող գերեզմանոցի վերականգման աշխատանքների մասին պատմող տեսահոլովակը դիտել էր մի երիտասարդ ադրբեջանցի՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մենեջեր, որը հետևում է մեր համակարգիչներին:
Պարզվեց նա ծագումով Սարալից է: Այդ հոլովակը դիտել է նրա ողջ ընտանիքը, բազմաթիվ հարազատներ և համագյուղացիներ… Մարդիկ այդքան տարիներ հետո նորից տեսել են իրենց նախնիների գերեզմանները, տեսել են հարազատ բլուրները: Մեր ադրբեջանցու խոսքերով ոչ ոք չկարողացավ զսպել արցունքները, նրանք ունեցել են նույն զգացումները, ինչ որ մենք մեկ ամիս առաջ Գուգարքում… Մարդիկ անկեղծորեն շնորհակալություն էին հայտնում, մեզ զարգում էին այլ ադրբեջանցիներ՝ ծագումով նույնպես Սարալից, և խնդրում էին ուղարկել նկարները… Նրանց թվում էր նաև ԲՈՒՀ-ական ընդունելության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը, որը նույնպես շատ զգացված էր… Բացի դրանից մեզ են դիմել հերթական ակցիան կազմակերպելու խնդրանքով… Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի շրջանի Հովք գյուղի մոտ վեց ադրբեջանցիներ ցանկություն ունեն այցելել այնտեղի գերեզմանոցը… Հուսով եմ, ինչ-որ բան կստացվի…
Այն ամենն ինչ կատարվում է, խոսում է միայն այն մասին, որ հասարակ մարդիկ միշտ ձգտում են խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների: «Գենետիկական» ատելություն սերմանելու բոլոր փորձերը վերջանում են այնտեղ, որտեղից սկսվում են բարի գործերն ու իրար հասկանալու փորձերը…
Ցանկանում եմ բոլորին լավ օրեր և մինչ նոր հանդիպում:
Ֆիդան Մ.