ՀԵՏԱՁԳՎԵՑ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՈՎ
00:00, December 20, 2007 | Արդար դատաքննության իրավունք«Մատաղիսի» գործով լրացուցիչ նախաքննության ավարտից հետո մինչեւ դեկտեմբերի 22-ը ամբաստանյալների փաստաբանները` Ստեփան Ոսկանյանն ու Հայկ Ալումյանը, պետք է ծանոթանային քրեական գործի նյութերին, որից հետո միջնորդություններ անեին:
Փաստաբան Հայկ Ալումյանը «Ա1+»-ին հաղորդեց, որ այսօր իրենք միջնորդություն են ներկայացրել դատախազություն` նյութերին ծանոթանալու ժամկետը եւս 2 շաբաթ տրամադրելու համար:
«Պատճառն այն է, որ բացի այն, որ քրեական գործը կազմված էր 24 հատորներից, դրան էին կցված նաեւ վերաքննիչ դատարանի` ձայնագրված 8 դիսկեր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը դատական երկու ատյաններում ցմահ ազատազրկման էին դատապարտվել Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոմա Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղադրանքով: Երեք տարուց ավել կալանքի տակ գտնվելուց հետո Վճռաբեկ դատարանի որոշմամբ նրանք ազատ են արձակվել, եւ գործն ուղղարկվել էր լրացուցիչ նախաքննության:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=55796