ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԱԱԾ-ԻՆ
00:00, February 23, 2008 | Ընտրական իրավունքՌոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ:
Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող անելիքները:
Տեղի ունեցող գործընթացները գնահատելով իշխանության զավթմանն ուղղված փորձ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պատասխան գործողությունները լինելու են վճռական եւ կտրուկ: «Երկրի կայունությունը որեւէ պարագայում սակարկման առարկա չէ»,-շեշտել է նա: Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները հավաստացրել են, որ ծառայության բոլոր ստորաբաժանումներն անխափան գործում են եւ պատրաստ են լիարժեքորեն կատարել տրված բոլոր հանձնարարականները:
ԱՂԲՅՈՒՐԸ`
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=58153
ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ