Հրատապ հաշվետվություն
00:00, December 13, 2010 | Նորություններ | Քաղբանտարկյալներ, Քրեակատարողական հիմնարկներՀՀ ԱՆ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցի կողմից հրատապ հաշվետվություն էր ներկայացվել 2010թ. նոյեմբերի 15-ին Դիտորդական խմբի անդամներ՝ Լաուրա Գասպարյանի և Լուսինե Հարությունյանի ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ այցելության վերաբերյալ:
Ըստ hra.am-ի` դրա նպատակն էր ստուգել լրատվական միջոցներով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ հայտարարությունների մեջ նշված հանգամանքները։
Դիտորդական խումբը ստացել է պատասխան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։
Այսօր խումբը հրապարակել է հրատապ հաշվետվությունը և դրա պատասխանը:
Կից ներկայացվում է ՀՀ ԱՆ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հրատապ հաշվետվությունը և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պատասխանը: