ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
00:00, March 23, 2010 | Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2010 թ-ի մարտի 19-ին մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա /FIDH/ իրավապաշտպան կազմակերպության ինտերնետային կայքում տեղադրվել է հայտարարություն` Հայաստանում արդար դատաքննության վերաբերյալ` ստորագրված Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Համագործակցություն հանուն ժողովրդավարության և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունների անունից:
Հայտարարության մեջ անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններին` նշվում է, որ տասը մարդ սպանվել է և 200 հոգի վնասվածքներ են ստացել բախումների հետևանքով:
Սույնով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ ոչ միայն համաձայն չէ նշված ձևակերպմանը, այլև, ինչպես բազմիցս տարբեր հայտարարություններում նշել է, քաղաքացիները սպանվել են ռեժիմի կողմից զենքի ապօրինի կիրառման արդյունքում:
Սույն հայտարարությամբ հայտնում ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի ստացել հայտարարության տեքստը մինչ հրապարակումը, համաձայն չէ տեքստում նշված ձևակերպման հետ և իր ստորագրությունը հետ է վերցնում հիշատակված պատճառներով:
Կազմակերպության նախագահ
Ա. Սաքունց