ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարձակման գործով քրեական գործ կհարուցվի
13:17, October 16, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2012 թ. հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը:
Դատարանը վերացրեց Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ 2012 թ. ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ կազմակերպության տարածքում տեղի ունեցած հարձակման գործով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը նշում է, որ տվյալ դեպքում միանշանակ պետք է քրեական գործ հարուցվի՝ հարձակման իրական դրդապատճառները պարզելու, կազմակերպիչներին, և կատարողներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Նշենք, որ գործով դատավոր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին 2010թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչի կողմից շնորհվել է «Ազատության պաշտպան, Հայաստան 2010» մրցանակը:
Կից ներկայացվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: