ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության
16:12, April 16, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժերԻնչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ Վարչական դատարանը բավարարել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն ըննդեմ ՀՀ պաշտպանության նախարարության:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր հայցով դիմել էր ՀՀ վարչական դատարան դեռևս 2010 թ. և պահանջել ՀՀ ՊՆ-ից տեղեկատվություն տրամադրել սնունդ, հագուստ, վառելիք և գրենական պիտույքներ մատակարարող կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուսի, վառելիքի և գրենական պիտույքների տեսակները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ վարչական դատարանի որոշումն ամբողջությամբ: